Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը կվերապահվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Նոր մարմինը կձևավորվի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա։
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթին։
Նախատեսվում է ձևավորել նոր կառույց՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կմիավորի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների գործառույթները։
Շրջանառվում է նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը պետք է լինի ծրագիրն իրականացնող կառույցը: Կառավարության օրենսդրական փաթեթն անհետաձգելի է համարել՝ Ազգային ժողովին առաջարկելով դրա քննարկումն անցկացնել արագացված ռեժիմով:
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը կվերապահվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Նոր մարմինը կձևավորվի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա, կգործի նախարարության ենթակայությամբ ՝ ներկայացնելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները՝ կառավարության նիստին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
–