Օդերևութաբաններն ու էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսներին հորդորում են ուշադիր լինել ու ցրտահարության կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։
Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում։ Արարատյան դաշտում այն կիջնի մինչև -2 աստիճան։
Ջերմաստիճանն այսօրվանից կիջնի 5-6 աստիճանով, իսկ նախալեռնային գոտիներում մարտի 31–ի լույս ապրիլի 1-ի գիշերը կնվազի ևս 4-6 աստիճանով։ Օդերևութաբաններն ու էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսներին հորդորում են ուշադիր լինել ու ցրտահարության կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։
Արդեն ապրիլի 2-4-ը ջերմաստիճանը կսկսի բարձրանալ այնքան, որքան նվազել էր:
–