Դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ

Փաթեթների վրայի ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, որոնց պետք է փոխանցվեին փաթեթները։

Հայտնաբերված փաթեթների վրա ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, ում պետք է փոխանցվեին փաթեթները։ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերել են տարբեր տեսակի կասկածելի զանգվածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

ՔԿՀ ծառայողները տեղեկություն են ստացել, որ հիմնարկի տարբեր տեղամասերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները միջանցքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ իրականացնելիս միմյանց փոխանցելու են արգելված իր:

«Քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու ընդհանուր միջանցքում խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ. Գ.-ին։ Նրա մոտ առկա գոգաթիակից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որում եղել է ևս 2 փաթեթ, որոնց վրայի ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, որոնց պետք է փոխանցվեին փաթեթները»,– ասված է հաղորդագրությունում։

Հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.46 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.44 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,66 գրամ քաշով զանգվածներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print