Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը դիմել է բուժօգնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։ Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- հայտնել է նա։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։ Ըստ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, վերջինս ստացել էր մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print