Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը արդեն երկու օր Տեղ համայնքում է

Նրա խոսքով՝ սահմանամերձ համայնքներում խուճապ չկա, բայց մարդիկ անհանգստացած են ստեղծված իրավիճակով։

«Ադրբեջանական ուժերը Տեղ գյուղի մի քանի հատվածում սահմանից ավելի առաջ են եկել։ Բանակցություններ են ընթանում, և հուսով եմ, որ նրանք կվերադառնան իրենց դիրքեր», – «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ սահմանամերձ համայնքներում խուճապ չկա, բայց մարդիկ անհանգստացած են ստեղծված իրավիճակով։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը արդեն երկու օր Տեղ համայնքում է։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության՝ ապրիլի 1-ից ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող ճանապարհը պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով։  

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ կետում ադրբեջանական կողմը   սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:  «Ռադիոլուր»-ը զրուցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print