Մեդալներ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում

Կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 221 կգ (98+123 կգ) արդյունքով զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել բրոնզե մեդալի:

Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը կրկին մեդալներ է նվաճել։

Կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 221 կգ (98+123 կգ) արդյունքով զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել բրոնզե մեդալի: Պողոսյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալ է նվաճել Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանն ու 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանն արժանացել են երկամարտի բրոնզե մեդալներին։

Երկամարտում երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել նաև կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը:

Տղամարդկանց հավաքականը պատանեկան ԱԱ-ին մասնակցում է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print