Ներկայումս ռազմական օգնության ընդհանուր չափը, որը ԱՄՆ-ն խոստացել է Ուկրաինային, արդեն կազմում է 30 միլիարդ դոլար։
ԱՄՆ-ն երկուշաբթի օրը կհայտարարի Ուկրաինային 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան անանուն երեք պաշտոնյայի։
Նախնական տվյալներով՝ փաթեթում կներառվեն օդային տարածքի դիտարկման ռադարներ, հակատանկային հրթիռներ, գերճշգրիտ ավիացիոն սպառազինություն, NASAMS-ի լրացուցիչ արկեր, կամրջային սարքավորումներ, բենզատարներ ու շինարարա-տարհանման մեքենաներ։
Ներկայումս ռազմական օգնության ընդհանուր չափը, որը ԱՄՆ-ն խոստացել է Ուկրաինային, արդեն կազմում է 30 միլիարդ դոլար։
–