«Էմանուել Մակրոնի հետ մեկժամանոց հեռախոսազրույցում առարկայական և արդյունավետ կերպով քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի պաշտպանական փոխգործակցությունը։ Մանրամասն տեղեկացրել եմ առաջնագծում առկա իրավիճակը»։
«Էմանուել Մակրոնի հետ մեկժամանոց հեռախոսազրույցում առարկայական և արդյունավետ կերպով քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի պաշտպանական փոխգործակցությունը։ Մանրամասն տեղեկացրել եմ առաջնագծում առկա իրավիճակը»,- այսօր տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։
Երկու նախագահները քննարկել են նաեւ խաղաղության ուկրաինական բանաձևի իրագործման հետագա քայլերը։ Զելենսկին նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ համակարգել է նաև առաջիկա միջազգային իրադարձությունների համատեքստում գործողությունները։
–