Հիմա տարածված է, որ օրինակ հովիվները մեծամասամբ օգտագործում են զինվորական համազգեստ, որոնք մնացել են կամ իրենց ծառայությունից, կամ էլ նվիրատվություն են ստացել այլ ծառայողների կողմից։ Նրանք և առհասարակ բոլորը, ովքեր կրելու են զինվորական համազգեստ, պատասխանատվությա՞ն են ենթարկվելու քննարկվող նախագծի դրույթներով։ Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԶՈՒ կարգապահական կանոնագիրք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, հարց ուղղելով ՊՆ փոխնախարարին, ասաց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հարցին ի պատասխան Արման Սարգսյանը նշեց, որ համապատասխան իրավակարգավորումներով կանոնակարգվելու են զինվորական համազգեստի բոլոր ատրիբուտները։
«Կանոնակարգվելու են, թե ինչ է ներառելու զինվորական համազգեստը և այդ դեպքում են միայն ենթարկվելու պատասխանատվության։ Հանրության շրջանում թե՛ ձկնորսական, թե՛ որսրդական նպատակներով համազգեստ կորղները շատ են, որոնք, եթե չհամապատասխանեն մեր նախատեսած ատրիբուտիկայով համազգեստին, ապա թույլատրվելու է։ Սա վերաբերելու է բացառապես այն համազգեսին, որը տվյալ պահին դրված է լինելու կիրառության մեջ»,- ասաց Արման Սարգսյանը։