Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին և ԵՄ առաքելությանը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին ծառայության արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շյուբելի հետ։ Հանդիպմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից վերջին շրջանում իրականացվող սադրանքների ակտիվացումը համընկել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության ժամանակաշրջանի հետ»։ Ըստ նրա՝ առաքելությունը չպետք է չարաշահվի որպես պատրվակ՝ վնասելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print