Ես վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն․ Միխայիլ Գալուստյան

Հայկական ծագումով ռուս շոումենը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանել է, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

«Առաջին հերթին ստիպված եմ ուղիղ ասել ինչպես կա․ արդարությունը հաղթեց։ Ես վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն։ Ես գնացել եմ ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով։ Ազնվորեն հանձնել եմ փաստաթղթերս, եւ ահա, վերջապես ստացա»,- հայաստանյան լրատվամիջոցներին հայտնել է նա Հայաստանում առաջին՝ «Parajanov Club House» բնակելի համալիրի նախագծի շնորհանդեսին։

Շոումենը մտադիր է դառնալ համալիրի առաջին բնակիչներից մեկը։

«Հիմա ես պետք է ինչ-որ տեղ գրանցվեմ»,- կատակել է նա:

Միխայիլ Գալուստյանը պատասխանել է նաեւ NEWS.am STYLE-ի հարցին, թե արդյո՞ք նախատեսում է նոր նախագծերով հանդես գալ Հայաստանում։

«Անկեղծ ասեմ՝ Սոչիի հայերենը տարբերվում է երեւանյան հայերենից։ Երեւանյան հայերենը շատ ճիշտ է, գրական, իսկ Սոչիի հայերենը մի քիչ տարբերվում է։ Եթե ​​հասկանում եք, ուրեմն կարող եք սպասել այլ նախագծերի։ Եվ, իհարկե, նկարահանվելուց հետո պետք է ինչ-որ տեղ վերադառնալ։ Ուզում եմ վերադառնալ «Parajanov Club House»»,- նշել է շոումենը։

Երեւանում Հրազդանի կիրճի հարեւանությամբ նախատեսվում է «Parajanov Club House»-ը։ Այն լինելու է յուրահատուկ ճարտարապետությամբ բազմահարկ բնակելի համալիր, որը բնութագրվում է դասական եւ ֆուտուրիստական ​​լուծումների ներդաշնակ համադրությամբ։

Նախագիծը մշակվել է Rutsog Invest-ի կողմից, որը հիմնել է գործարար Ռուբեն Գրիգորյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print