Կառուցապատողները կեղծել են օտարվող բնակարանների արժեքը․ ՊԵԿ

Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի երկու կառուցապատող ընկերություն առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել: Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: 

Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ դեպքով մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բնակարաններ ձեռք բերող քաղաքացիներին հորդորում է վտանգի չենթարկել իրենց սեփականության իրավունքը և անշարժ գույքերի գնման իրավունքի կամ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողներից պահանջել նշել բնակարանների իրական արժեքները։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print