Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել

Գլխավոր դատախազությունում քաղաքացի Կարեն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա իրեն դավաճան կոչելուց հետո, քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Նախաձեռնված վարույթ չկա նաեւ Քննչական կոմիտեում, քանի որ դեպքի մասին պատշաճ հաղորդում չի ստացվել։ Կարեն Մկրտչյանը Ոստիկանություն հաղորդում դեռեւս չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։

« «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:

Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը կարծում է, որ դեպքի առնչությամբ պետք է հարուցվի վարույթ խուլիգանության եւ պաշտոնեական դիրքի սահմանազատման հատկանիշներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print