Փոփոխություններ հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից 2023 թ․ փետրվարի 28-ին։ Օրենքը ուժի մեջ է մտել ապրիլի 3-ին։

Ըստ նոր լրամշակման՝ նախատեսվում է դրամական հատուցում վճարել այն զինծառայողներին, որոնք՝

  • նախկինում ճանաչված են եղել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ.
  • հանդիսացել են հիմնադրամի շահառու.
  • հերթական բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել են որպես 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։

Օրենքը կգործի 36 ամիս ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՎ (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) 2022 թ․ հունվարի 1-ից հետո հերթական վերափորձաքննություն անցած այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են կարգի փոփոխություն։ Մասնավորապես, հաշմանդամության 2-րդ խումբը փոխվել է 3-րդ խմբի։

Ըստ նոր կարգավորման, ի լրումն պետության կողմից վճարվող զինվորական կենսաթոշակի և պարգևավճարների, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կտրամադրի հետևյալ դրամական հատուցումները, որի արդյունքում Հիմնադրամի և պետության կողմից տրամադրվող զինծառայողների աջակցության հանրագումարը գնահատված արժեքով կկազմի․

  • սպայական կազմի զինծառայող՝ 149,000 ՀՀ դրամ.
  • պայմանագրային և զորահավաքային կազմ, կամավորական՝ 116,000 ՀՀ դրամ.
  • պարտադիր ժամկետային կազմ՝ 91,000 ՀՀ դրամ:

Այս փոփոխությամբ 44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում եղել են 2-րդ խմբի հաշմանդամներ:

Փոփոխությունների արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհուրդը լիազորություն է ստանում իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին:

Մանրամասները՝ ստորև․

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print