Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելության ստուգումները շարունակվում են։
Ապրիլի 3-ին Ոստիկանության կրթահամալիրում էին ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները։
Նրանց բարեվարքության, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու ունակության, ինքնատիրապետման և այլ որակների ստուգումն իրականացվում էր հարզազրույցի ձևաչափով։
«Այս փուլը առանձնահատուկ է այն տրամաբանությամբ, որ քննությունը,այսպես կոչված՝ հարցազրույցը, ընդունվում է համապատասխան հանձնաժողովների կողմից։ Պետք է արձանագրել նաև այն հանգամանքը, որ հարցազրույցն ընթանում է նախապես որոշված հարցաշարերի միջոցով,այսինքն՝ հանձնաժողովի անդամները չեն կարող ինքնուրույն, կամայական հարցեր տալ դիմորդներին։ Դրանք բացառապես կարող են վերաբերվել հնչեցված հարցերի պատասխաններից բխող ճշգրտումներին»,-նշեց ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը:
Հանձնաժողովները բաղկացած են վեց անդամներից. ընդգրկված են ՆԳՆ ոստիկանության, պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հարցերի միջոցով դիմորդների անձնական որակների ու արժանիքների, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ստուգումները շարունակվում են։
Այս փուլը հաղթահարած դիմորդները կհրամանագրվեն համապատասխան պաշտոնների և 5-ամսյա ուսուցում կանցնեն։
Հաջողություն մաղթենք ապագա պարեկներին: Մասնագիտական որակյալ կրթությունը ինչպես հասարակական կարգի ապահովման, այնպես էլ հանցագործություների նախականխման, կանխման ու բացահայտման գործում առանցքային նշանակություն ունի։
Մեկնարկել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի ապագա պարեկների հարցազրույցի փուլը
Home - ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ - Մեկնարկել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի ապագա պարեկների հարցազրույցի փուլը