Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 30-ին, ժամը 22.20-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Կապանի 31-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։