Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանին արտահերթ նիստ կհրավիրի, սակայն թեկնածու չի լինի

Երևանի ավագանին ապրիլի 11-ին արտահերթ նիստ կանցկացնի։ Օրակարգում լինելու է Երևանի քաղաքապետի ընտրության հարցը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը տեղեկացրեց, որ ավագանին պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, ընտրության օր կնշանակի, որպեսզի խմբակցությունների՝ թեկնածու առաջադրելու իրավունքն ապահովվի. «Բայց մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակ է մնացել։ Այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն չի լինի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print