Գլխավոր դատախազի հետ իմ հարաբերությունները ոչ թե արդարանալու, այլ հպարտանալու առիթ են․ ՄԻՊ թեկնածու

Նա հայտնեց, որ պատրաստ է մարդու իրավունքները պաշտպանելու շրջանակներում դեմ արտահայտվել նաեւ պետական այն կառույցներին, որտեղ աշխատել է, այդ թվում դատախազության։

Եթե ունես անձի հետ մարդկային, լավ, ազնիվ հարաբերություններ, դա ոչ թե արդարանալու, այլ հպարտանալու առիթ է. այո, գլխավոր դատախազի հետ իմ հարաբերությունները ոչ թե արդարանալու, այլ հպարտանալու առիթ են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ՄԻՊ-ի թեկնածու ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անահիտ Մանասյանը:

«Ես որպես գլխավոր դատախազի տեղակալ կոնկրետ ոլորտներ եմ համակարգել, եւ այդ գործառույթների իրականացման ժամանակ եղել են իրավիճակներ, երբ ես պայքարել եմ մարդու իրավունքի պշտպանության համար: Օրինակ, ՀՀ-ում հայտնաբերված օտարեկրյացի անչափահասների հետախուզվողների առնչությամբ բավականին լուրջ աշխատանք եմ իրականացրել իրենց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ պատրաստ է մարդու իրավունքները պաշտպանելու շրջանակներում դեմ արտահայտվել նաեւ պետական այն կառույցներին, որտեղ աշխատել է, այդ թվում դատախազության. «Մի բան է անձնային հարաբերությունը, մեկ այլ բան է մասնագիտական պրոֆեսիոնալ աշխատանքը եւ բարեվարքությունը»,-նշեց Անահիտ Մանասյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print