Ուկրաինայի նախագահը պետական այցով ժամանել է Լեհաստան

«Հարևանների հանդիպում, դաշնակիցների հանդիպում, գործընկերների հանդիպում, ընկերների հանդիպում։ <…> Ապագայում մեր ժողովուրդների միջև չի լինի որևէ սահման՝ քաղաքական, տնտեսական և, որ շատ կարևոր է, պատմական»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական այցով ժամանել է Լեհաստան։ Այս մասին այսօր կեսօրին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Ուկրաինայի նախագահը և առաջին տիկինը սկսել են պաշտոնական այցը Լեհաստան։ Վլադիմիր Զելենսկու ծրագրում մասնավորապես ներառված են բանակցություններ նախագահ Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ, երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկիֆորովը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շուտով երկու երկրների միջև չի լինի որևէ սահման։ «Հարևանների հանդիպում, դաշնակիցների հանդիպում, գործընկերների հանդիպում, ընկերների հանդիպում։ <…> Ապագայում մեր ժողովուրդների միջև չի լինի որևէ սահման՝ քաղաքական, տնտեսական և, որ շատ կարևոր է, պատմական»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Նույն հանդիպման ընթացքում Դուդան նախագահ Զելենսկուն պարգևատրել է Լեհաստանի բարձրագույն՝ Սպիտակ արծվի շքանշանով։

Իր հերթին Լեհաստանի նախագահը վստահեցրել է, որ Լեհաստանը հուլիսին ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ կհասնի Ուկրաինայի համար անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print