Զախարովան նշել է, որ երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակների ամրագրման աշխատանքներին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «գնդակը Երևանի դաշտում է և Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից»։
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան համոզված է, որ առաքելության տեղակայումը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Առաքելության տեղակայմանը պատրաստ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս դաշնակիցները։
Զախարովան նշել է, որ երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակների ամրագրման աշխատանքներին։
–