Ադրբեջանցիները ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, մերժում ստանալով՝ արգելեցին մեր շտապօգնության մոտենալը․ ԱՀ պետնախարար

Ադրբեջանցիները ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, մերժում ստանալով՝ արգելեցին մեր շտապօգնության մոտենալը:

Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում ասել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Ադրբեջանական կողմի հայտարարություններն առ այն, թե իբր իրենք մարդասիրություն են դրսևորել և շտապ բուժհաստատություն են տեղափոխել կանանց, պարզունակ և կեղծ են։

Ադրբեջանը մարդկանց խեղդեց, որից հետո փորձեց արհեստական շնչառություն տալ, որպեսզի հայտարարի, որ մարդկանց կյանք է փրկել:

Երբ ռուս խաղաղապահները փորձեցին շտապօգնություն ներգրավել, ադրբեջանցիներն անմիջապես բուժաշխատողներ ներկայացան՝ բուժօգնություն ցույց տալու նպատակով և հատկանշական է, որ երբ խաղաղապահները առաջարկեցին Ստեփանակերտից շտապօգնություն կանչել, նրանք ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, մերժում ստանալուց հետո արգելեցին մեր շտապօգնության մեքենաների տվյալ տեղանքին մոտենալու հնարավորությունը»,-ասել է Ներսիսյան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print