ՀՀ պետբյուջեից 440.2 մլն դրամ կտրամադրվի Սյունիքում նոր, որակյալ կրթահամալիրների ստեղծման նախագծահետազոտական ծախսեր կատարելու համար։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը։
Ներկայացնելով նախագիծը` նախարարը նշեց, որ նախատեսվում է Սյունիքում 40 նոր կրթահամալիր ստեղծել։ Դրանցից 7-ը կառուցվելու են Կապանում, 33-ը՝ մարզի մյուս 7 խոշորացված համայնքներում: