Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձավ նաև պետական հիմնարկներին տրվող բարեգործություններին. «Արգելում եմ որևէ բարեգործություն ընդունել… Էդ բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես։ Ով ուզում է անել բարեգործություն. թող դիմեն նախարարություն, և նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսներն ուղղել»։
«Որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ է տվել, մեկն էլ Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ուսուցչանոցում կախել է»,- ասաց Փաշինյանը՝ զգուշացելով, որ հանձնարարականը չկատարողները խիստ կպատժվեն: