«Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով: Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»:
«Հայաստանի Հանրապետությունում թևակոխել ենք Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ»,- կառավարության այսօրվա նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ դրա համար առաջիկայում դասընթացներ կսկսվեն Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերում․ «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով: Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար. «Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար՝ մեկ, երկու, գուցե՝ երեք ամիս»:
–