Ֆինլանդիայի վարչապետը պարտությունից հետո հրաժարական է ներկայացրել

Գործող կառավարությունը ժամանակավորապես կշարունակի կատարել իր տեխնիկական պարտավորությունները՝ մինչև նոր կաբինետի նշանակումը։ Ընդդիմության առաջնորդ Պետերի Օրպոն հաջորդ շաբաթ խորհրդակցություններ կսկսի նոր կառավարության ձևավորման համար։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հրաժարական է ներկայացրել խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած կուսակցության պարտությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է  Yle հեռուստաընկերությունը։

«Հանրապետության հարգելի նախագահ, խնդրում եմ ազատել ինձ և Կառավարական խորհրդի մյուս անդամներին մեր զբաղեցրած պաշտոններից»,- հայտարարել է Մարինը։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն արդեն իսկ ընդունել է կառավարության հրաժարականի մասին դիմումը։

Գործող կառավարությունը ժամանակավորապես կշարունակի կատարել իր տեխնիկական պարտավորությունները՝ մինչև նոր կաբինետի նշանակումը։ Ընդդիմության առաջնորդ Պետերի Օրպոն հաջորդ շաբաթ խորհրդակցություններ կսկսի նոր կառավարության ձևավորման համար։

Պետերի Օրպոնի գլխավորած Ազգային կոալիցիա աջ կենտրոնամետ կուսակցությունը կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարել։ Գործող վարչապետ և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սաննա Մարինն ընդունել էր իր պարտությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print