Ապրիլի 6-ին, ժամը 17։54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում ավտոկռունկը շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Շիրակի խճուղու վերջնամասում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Դ․ Չ․) բախվել է Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Խ․ Հ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Ա․-ն (ծնված 1990-թ․) տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
–