Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։ Բանակցություններին հաջորդած ասուլիսին Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։
Չավուշօղլուն, մասնավորապես հայտարարել է. «Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին»։