Արցախցի կանայք երթով շարժվում են դեպի ադրբեջանցիների կողմից արգելափակված Շոշ-Շուշի ճամփաբաժան

Ստեփանակերտում մի խումբ կանայք  ժամը 12։00 -ին ծաղիկ են խոնարհել զոհված տղաների շիրմաքարերին։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո  նրանք շարժվել  են դեպի Զառուն Բաղ (Շոշ-Շուշի ճամփաբաժան) կոչվող տարածքը, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։  Այն եղբայրական գերեզմանատնից հեռու է 2կմ։

Երթը շարունակվում է։

Երթի մասնակիցները ռուսերենով և անգլերենով վանկարկում են. «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը, «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print