Այդ բացողումը ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո․ Քոչարյանը՝ Տեղ-Կոռնիձոր հատվածի վերաբերյալ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր անդրադարձել է Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական ԶՈՒ ներկայությանը, հայտնում է radar.am-ը։

«Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, խոսքը այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան. Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան»,- ասել է նա՝ հավելելով,- «Շփումները հույս են ներշնչել, որ զրույցները, կարծես, փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է  աշխատեն հեռու մնալ, որովհետև աշխարհն էլ է փոխվում, դիրքերն էլ են փոխվում: Մենք ժամանակին շատ ավելի վատ դիրքեր ենք ունեցել, դիրքերն էլ ենք բարելավել: Ես չեմ վախենում այս բաներից, որովհետև դիրքային տեղաշարժերը անխուսափելիորեն լինելու են մինչև այն պահը, երբ կհաստատվեն  սահմանագծի հետ կապված խնդիրները»։ 

Ըստ նրա, այս ամենի մեջ կա իրենց բացթողումը. «Այդ բացողումը ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո: Այնտեղ ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով և բանակն է իրենց կողքին, և մեր ուժային բոլոր կառույցները: Հիմա մենք զրուցում ենք, որ իրենք այդտեղից հեռանան, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print