Կամչատկայում ժայթքած Բեզիմյանի հրաբուխը մինչև 12 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել։ Հրաբխի ժայթքման տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Ռոսավիացիայի փոխանցմամբ հրաբխի ժայթքումը վտանգ է ներկայացնում ինքնաթիռների համար, այդ պատճառով ավիաընկերություններին առաջարկվել է այլընտրանքային ուղիներից օգտվել։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի օդային երթևեկության սպասարկման մարմինները ապահովել են Չինաստանից, Հնդկաստանից և հարավասիական այլ շրջաններից 23 օդանավերի թռիչքը դեպի Հյուսիսային Ամերիկա և հակառակ ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնությունն ապահովել է 12 օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքների անվտանգությունը, այդ թվում՝ Air India–ի, Cathay Pacific–ի, China Southern–ի: