Կարմիր խաչը Արցախից 14 բուժառու է տեղափոխել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից ևս 14 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։

7 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 290 հիվանդ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print