Վստահ եմ, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին․ Ռուբեն Վարդանյան


Վստահ եմ, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին՝ պատասխանելով հետևորդներից մեկի հարցին, թե արդյոք կկարողանա՞նք բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե՞ պետք է անպայման պատերազմենք՝ ասել է Ռուբեն Վարդանյանը։

«Բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր ոգին և կամքը չցուցաբերենք թշնամում, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Ավելին՝ բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ կիմանա, որ իրենք իրավունք չունի խախտելու մեր պայմանավորվածությունները», — նշել է Վարդանյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print