Էնթոնի Բլինքենը չի բացառում, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման կդիմեն

Ուկրաինայի բազմաթիվ ընկերների և գործընկերների համար գոյություն ունեն երկու նպատակներ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառում, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին։ Այդ տեղեկատվությամբ նա ասել է ապրիլի 7-ին գերմանական Funke մեդիախմբին տված հարցազրույցում։ 

«Ուկրաինայի բազմաթիվ ընկերների և գործընկերների համար գոյություն ունեն երկու նպատակներ։ Առաջինն անել ամեն ինչ, ինչը մեր ուժերում է, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել հետ գրավել տարածքները։ Դա իր մեջ ներառում է հակահարձակումը, որը, հավանաբար, կսկսվի առաջիկա շաբաթներին»,- նշել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ երկրորդը Կիևին աջակցությունն է՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իր ներուժի մեծացման ուղղությամբ։

_

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print