Forbes-ը կազմել է միլիարդատերերով բնակեցված աշխարհի քաղաքների վարկանիշային նոր ցանկը 2023 թվականի համար։ Աշխարհում կա 2640 միլիարդատեր, որոնցից հարյուրավորները ապրում են այս քաղաքներում, իսկ ընդհանուր հարստության թվային արժեքը անցնում է 2.8 տրիլիոն ԱՄՆ դոլարը։ Պարբերականի ցուցակի առաջին տեղում Նյու Յորքն է:
1. Նյու Յորք
101 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 616,8 մլրդ դոլար է։

2. Հոնկ Կոնգ
70 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 286,8 մլրդ դոլար է։

3. Պեկին
68 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 247,2 մլրդ դոլար է։

4. Շանհայ
65 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 181,9 մլրդ դոլար է։

5. Լոնդոն
63 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 294,9 մլրդ դոլար է։

6. Մոսկվա
61 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 307,1 մլրդ դոլար է։

7. Մումբայ
56 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 276,4 մլրդ դոլար է։

8. Շենժեն
54 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 246 մլրդ դոլար է։

9. Սինգապուր
46 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 133,3 մլրդ դոլար է։

10. Դելի
37 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 116,4 մլրդ դոլար է։

11. Սան Ֆրանցիսկո
37 միլիարդատեր։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 114,2 մլրդ դոլար է։
