ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի ծառայությունը։
«Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպումներ ունենալու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ», – ասված է հաղորդագրության մեջ։