Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները տեղեկատվություն են փոխանցում Բաքվին

Այս կերպ ԵՄ-ն ցանկանում է տնտեսական կապեր հաստատել Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով հարևան Հայաստանին ու փորձելով հավասարակշռություն պահպանել երկու հակառակորդ պետությունների միջև:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ մշտադիտարկման դիտորդները պաշտոնական Բաքվին տեղեկատվություն են փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկության անցկացումից: Տեղեկությունը հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ​​ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։

Չհրապարակելով իր ինքնությունը՝ ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ դիտորդական առաքելության հարաբերությունները Բաքվի հետ վատթարացել են․ «Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկային ծառայության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ որևէ խնդիր չենք ուզում ստեղծել», – նշել է դիվանագիտական աղբյուրը:

«Politico»-ի փոխանցմամբ՝ քանի որ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ պատերազմում, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս կերպ ԵՄ-ն տնտեսական կապեր կհաստատեր Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով հարևան Հայաստանին ու փորձելով հավասարակշռություն պահպանել երկու հակառակորդ պետությունների միջև:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print