Սյունիքում ավտոճանապարհների կառուցման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են

Ակտիվ ընթացքի մեջ են Սյունիքի մարզում Շամբ-Լծեն, Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Տեղեկությունը փոխանցում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Աշխատանքները բավականին բարդ պայմաններում են իրականացվում՝ ժայռ ճեղքել, սարի բարձրություն իջեցնել, ձորակի բարձրություն ավելացնել՝ ճանապարհ կառուցելու համար։ 

Ճանապարհի ամբողջական շահագործման դեպքում այն կդառնա միջպետական՝ այլընտրանք Շինուհայրի խաչմերուկից դեպի Սատանի կամուրջ-Տաթեւ բարդ ճանապարհահատվածին։ Մասնավորապես, 44 կմ ճանապարհի փոխարեն այլընտրանքային ճանապարհի երկարությունը 38,3 կմ կլինի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print