Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում. Իլհամ Ալիեւ

«Ես տեղեկացրի իմ գործընկերոջը (Ղազախստանի նախագահին) բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին: Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում: Հենց Ադրբեջանն առաջարկեց սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, որը գործնական փուլում է, արդեն սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,- հավելել է Ալիևը։

Այսօր Աստանայում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, խաղաղության գործընթացին և ընթացիկ բանակցություններին։ 

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։

«Ես տեղեկացրի իմ գործընկերոջը (Ղազախստանի նախագահին) բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին: Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում: Հենց Ադրբեջանն առաջարկեց սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, որը գործնական փուլում է, արդեն սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,- հավելել է Ալիևը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print