Անցած շաբաթ մի խումբ մեղրեցիներ փակել էին համայնքապետարանի մուտքը՝ այդ կերպ խափանելով հերթական հանրային քննարկումը: Բանն այն է, որ Լիճքի պղնձի հանքավայրը շահագործելու նպատակ ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:Մեր նկարահանող խումբը այցելել է Լիճք ու տեղում լսել հանքի շահագործման վերաբերյալ բնակիչների կարծիքները:
–