Ապրիլի 10-ին Ուկրաինան Ռուսաստան է վերադարձրել 106 ռուսաստանցի զինծառայողի, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ զինվորականները Մոսկվա կհասցվեն ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։
Գերիների փոխանակման շրջանակներում էլ Ուկրաինա է վերադարձվել 100 մարդ, հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը:
–