Կամք  կունենա՞ք քննադատել  Ձեր ընկերուհի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին․ տեսանյութ

ԱԺ-ում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած ՄԻՊ թեկնածուի՝ Անահիտ Մանասյանի ընտրության հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝   համարձակություն ու կամք  կունենա՞ քննադատել  իր ընկերուհի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու նրա կողմից իրականացված որոշումները:

Անահիտ Մանասյանն էլ արձագանքեց՝  Գլխավոր դատախազության առաջնահերթ խնդիրը ևս պետք է լինի մարդու ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: «Ես ընդամենը 5 ամիս եմ եղել Գլխավոր դատախազի տեղակալ, մինչդեռ 14 տարվա  մասնագիտական բոլորովին այլ գործունեություն ունեմ իրականացրած: Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հետ ունեցած իմ  հարաբերություններին՝  նշեմ, որ  ես շատ այլ անձանց հետ ունեմ մարդկային ու շատ ազնիվ հարաբերություններ, ես արդարանալու կարիք  չունեմ, հակառակը, հպարտանում եմ այդ հարաբերություններով», – նշեց ՄԻՊ թեկնածուն:

Մանասյանն ընդգծեց՝ այդ հարաբերությունները երբևէ չեն ազդել  իր մասնագիտական գործունեության վրա: «Այո՛, պատրաստ եմ  գնահատականներ հնչեցնել նաև այդ կառույցների գործունեության առնչությամբ», – հավելեց նա:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print