Կամչատկայում ապրիլի 11-ի գիշերը տեղի է ունեցել Շիվելուչ հրաբխի ժայթքում՝ մոխրի 15 կմ արտանետմամբ։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի հաղորդմամբ՝ ժայթքման պատճառով թռիչքների համար վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է սահմանվել: Տեղական բոլոր չվերթները հետաձգվել են, բայց միջազգային չվերթերն իրականացվում եմ ամբողջ ծավալով:
Նշվում է, որ մագմայի հոսքը կարող է հասնել մինչև 20 կիլոմետրի և փակել Պետրոպավլովսկ-Կամչատսկի-Ուստ-Կամչատսկ ավտոմայրուղին:
Մոտակա գյուղերի և ավանների բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տալը: