ՀԱՊԿ-ն պետք է գրանցի Հայաստանի տարածքի օկուպացիան՝ նախքան առաքելություն ուղարկելը

ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն, առաջին հերթին, պետք է արձագանքի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիային, գրանցի այն փաստը, որ օկուպացվել են Հայաստանի տարածքները, բայց մենք առայժմ դա չենք տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պնդում է, որ որոշման նախագիծը պետք է արտացոլի իրավիճակը, գրանցի ագրեսիան, պետք է տրվի քաղաքական գնահատական, ինչից հետո կարելի կլինի խոսել ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման եւ նրա ձեւաչափի մասին։ «ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու հարցը հրապարակայնորեն քննարկվել է մարտին, Մոսկվա ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարի այցի ժամանակ։ Որոշման նախագիծը մշակման փուլում է»,- ավելացրել է պատգամավորը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print