Անահիտ Մանասյանն ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ ԱԺ երեկվա փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, արդյունքում Մանասյանի օգտին կողմ է քվեարկել 69, դեմ՝ 0 պատգամավոր։
Քվեարկությունն անցկացվել էր երեկ, սակայն սահմանային լարվածությամբ պայմանավորված, երեկոյան նախատեսված արտահերթ նիստը չկայացավ և արդյունքները ներկայացվեցին այսօր միայն։
Այսպիսով, Անահիտ Մանասյանը ՀՀ վեցերորդ ՄԻՊ–ն է։