«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով` Տեղ գյուղում` մեր սուվերեն սահմանում, մոտ 400 հա տարածքում դիրքավորվել են ադրբեջանցիները:
— Ամեն օր ականատես ենք լինում, որ մեր ինքնիշխան տարածքի զավթում է տեղի ունենում: Այստեղ խնդիրն այն է, որ ադրբեջանցիները եկել են, զավթել են եւ որեւէ լուրջ ուշադրության չեն արժանացել: Իշխանությունները պետք է պատասխանեն հարցին` ո՞ւր են եղել մեր զինվորները ու ինչո՞ւ չեն դիմադրել: Բայց իշխանությունների կողմից հոդաբաշխ բացատրություն չենք լսում: Բոլոր մեղավորները պետք է պատասխան տան: Մենք անսահմանափակ տարածքներ չունենք: Մարդիկ ամեն օր խնդիրների են բախվում, ի՞նչ է նշանակում առավոտ մի բան ասել, կեսօրին՝ մի այլ բան, երեկոյան իրենց ասածը լրիվ հերքել: Իշխանությունը ոչ ադեկվատ պահվածք է ցույց տալիս: Երբ ընդդիմությունը խնդիրներից է խոսում, իրենք լրիվ տանում են ուրիշ դաշտ…Սահմանները բաց են: Ինքս մի քանի շաբաթ առաջ իմ ելույթում էլ ասացի այն, ինչի ականատես եմ եղել Կոռնիձորում: Ինքս հնարավոր է ադրբեջանցիների կողմից գերեվարվեի, որովհետեւ սահման չկա: Գնացել էի այդ գյուղ հանդիպումների, պատահական տեսա ադրբեջանցիների, մի քանի 100 մետր էր այն կողմի վրա: Մեր գյուղացիներն ասացին՝ հանկարծ առաջ չգնաք, որովհետեւ հնարավոր է՝ գերեվարվեք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։