Արամայիս Փաշինյանը հաշվապահ-աուդիտոր է։ Նա ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ:
Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։
Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը։
Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով թեկնածուին, նշեց, որ Արամայիս Փաշինյանը հաշվապահ-աուդիտոր է։ Նա ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ:
Արամայիս Փաշինյանը 2019 թվականի նոյեմբերին ԱԺ-ի կողմից նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 3 տարի ժամկետով։