Ղահրամանյանի խոսքով դիրքերի միջև հեռավորությունը մոտ 20 մետր է, եւ «եթե ադրբեջանցիները կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել»։
Պետք է լինեին բանակցություններ մեր եւ ադրբեջանցիների միջեւ, Կորպուսի հրամանատարը տեղում է եղել, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, ակայն բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է սադրանք Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
Դիտարկմանը, որ ՊՆ-ի տարածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանցիների մեքենան մոտ 10 զինծառայողներով գալիս է եւ մերոնք չեն կրակում, պատգամավորն ասաց. «Երբ մոտեցել է պիկապը, այնպես չէ, որ կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ հենց այդ բանակցողներն են եկել, կարող է մտածել են, որ ինչ-որ այլ առիթով են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, եւ եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել»:
Մանրամասն` տեսանյութում