Փոխնախարարը հայտնեց, որ առաջնագծում այս պահին իրավիճակը հանգիստ է:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի բացառում, որ սադրանքներ կարող են կրկին լինել:
«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց եկեք այս պահի դրությամբ գնահատենք, ինչ ինֆորմացիա կտանք, դա ընդունեք իրականություն»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արման Սարգսյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ առաջնագծում այս պահին իրավիճակը հանգիստ է:
Դիտարկմանը, թե ինչու թույլ տրվեց, որ ադրբեջանցիներն այդքան ամրանան մեր տարածքում, որ նրանք ավելի լավ են տեղակայվել, փոխնախարարը պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք՝ ով է ավելի լավ տեղակայվել: Մենք էլ ենք ինժներական աշխատանքներ իրականացնում եւ երեկվա սադրանքը ինժեներական աշխատանքների իրականացման վայրում է տեղի ունեցել»: