Բայրամովի խոսքով միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ շփումները դադարեցվել են։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ Բաքվում բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։ Այս ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։ Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցային սեղան», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան: