Արամայիս Փաշինյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Արամայիս Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Արամայիս Փաշինյանի թեկնածությունը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Արամայիս Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր:

Այսպիսով, Արամայիս Փաշինյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print